Блог О пользователеmydorian

Регистрация

Теги

aguilera alla apaga aravot armenia azg baby bastard bjjain blog bobo brnutyun complex demq diana elton emma facebook gay google govazd haskanal havat heretikos hogun informatika kaif kaptukner kapuit khorurd kin kiss koxmnoroshum livejournal mag mars meghavor nekrofil nerkayacum pavarotti pop porno pr pugacheva rss serakan twitter txamard töten uci wave wordpress «լեռներից այն կողմ» «խորհրդավոր այգին» «սատանան մայրամուտին» ветра тиц ագրեսոր ալեք ալլա աղոթած աշուն ամփոփում անակախ անասուն անեկդոտ անկապ անուղեղ անվճար աշուն առավոտ առնանդամ աստղ արու արտաշես աֆրոդիտե բամբասանք բանաստեղծություն բացակա բեքհեմ բլոգ բոզի տղա բռնություն գեյ գերլարավածություն գող գովազդ գուգլ գրախոսություն գրական գրականություն գրանտակեր գրեյ գրիգորյան դատարկ դեմք դեպրեսիա դեվիդ դորիան եզ երիտասարդ երկրորդս զանգ զուգադիպություն է. էմմա թատրոն թեժ էջեր թերեզա թմրանյութ թոքախտավոր ժարգոն ինտերնետ ինքնագիր ինքնասպանություն իրավունք լեսբի խոստում ծովինար կայֆ կանանց իրավունքների կենտրոն կանաչ կապտուկներ կապտուկներ հոգուն կատալոգ կիկ կին կինո կոելյո կոմպլեքս կորուստ հաճույք համասեռամոլ հավայի հավատ հարեմ հեղինակներ հիսուս հոգու մերկապար հոգուն հոդված հոմոֆոբիա հույս ձիահ ճակատագիր ճշմարտություն մ. մայրամուտին մարկես միասեռական միավ մխիթարյան մղձավանջ մուսա մտքեր մրցանակ նախագիծ նամակներ նեկրոֆիլ ներկայացում նինա շինյոն շփացած ոսկե ծիրան ուինսլեթ չարենց չիլինգարյան չուզող չուզողներ պահպանակ պատմվածք պետական պոեզիա պոռնկություն պոռնո պուգաչովա սատանան սեռական սեր սերիալ սեքս սոց. ցանց սուտ սպամ ստատուսներ սևան վահե վարակ տափակ տղամարդ տրանսսեքսուալ տրանսվեստիտ քաձիկ քացեր քաք քյարթ օպերատոր օսկար օրոր ֆիլմ ֆուտբոլ

Календарь

« Март 2010  
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

Դորիան՝ տաղանդավոր մարդու օրագիրը

 
Դորիան՝ «Հոգու Մերկապար»
позиция в рейтинге BestPersons.ru HTML Hit Tracker Счетчик посещений Counter.CO.KZ - бесплатный счетчик на любой вкус!
1 |2 |3 |4 |5 |6 |7
 

պլագիատիչներ + քոփիփեստիչներ + անվանաքունվիչներ = մենք սիրում ենք Դօրիանին




Որքան քեզ կրկնում են, այնքան դու պոպուլյար ես... Էս իմ հորինած աֆորիզմն ա։ Ու եթե դրան հավատանք, ես նենց ոչնչոտ էլ պոպուլյար եմ։ Սեփական հետույքը ցուցափեղկի մեջ դնելու փոխարեն, ես արդեն կարամ հանգիստ շունչ քաշեմ ու նայեմ, թե ոնց են դա իմ փոխարեն անում ուրիշները :) Ու թեկուզ մեկ-մեկ էդ արածներից աբշիռնի ինֆարկտի եմ հասնում, ի վերջո հասկանում եմ, որ ով ինչ էլ անի, ինչքան էլ ինձ քրֆելով ման գա, իմ PR-ով ա զբաղվում... Եվ այսպես.


Պլագիատ, կամ պարզապես զուգադիպություն...

Էստեղ ուղղակի երկու նկար եմ դնում, դատեք ինքներդ
1.
բլոգ որը ես բացել էի անցած տարի մի ֆորումում (առաջին գրառումը 09,05,2009-ին)
2.
բլոգ որը բացվել է այլ գրողի կողմից էլի անցած տարի (առաջին գրառումը 11,11,2009-ին) ոնց որ նկատեցիք, դրանք երկուսն էլ նույն վերնագիրն ունեն...









Քոփիփեստինգ, կամ բոզիտղություն
...

Եթե նախորդ դեպքը կարող էր պարզապես զուգադիպություն լիներ, ապա սա ոչ այլ ինչ է, քան բոզիտղություն։ Կայք, որտեղ քոփի-փեստ է արած իմ պոստերից 5-ը։ Նաև իմ բլոգի բաժինների անուններով է կոչած բաժինները... ու ընդհանրապես, էդ կայքը հատուկ բաժին ունի, որը կոչվում է "Հոգու մերկապար", նայեք ինքներդ... ՍՏԵՂ






Եվ դա տեղի է ունենում ոչ միայն այդ կայքում։ Կա նաև մի ֆորում, որտեղ տեղափոխվում են իմ գրառումները, բայց... "հեղինակը" փակել է իր բլոգի մուտք անծանոթների համար ու անգամ էդ ֆորումում գրանցվելով չկարողացա տեսնել, թե ինչ է կատարվում... բայց դե google-ից էլ հո չի փակի... երկրորդ բոզիտղությունը հայտնաբերվեց "Ինքնազարգացում" կոչվող կայքում...






Անվան օգտագործում...

Մարդ էլ կա որին հեչ պետք չի իմ գրական գործունեությունը։ Նրան հետաքրքրում ա մենակ իմ անունը ու դրանով ներկայանալը... Որտե՞ղ։ Ծանոթությունների կայքերում։ Ավելի՜ն, ինքը տենց վիզ ա դրել, որ ինչքան տղա կա իրան քունի :( Էլ ավելի՜ն, նա ոչ միայն իմ անունը գիտի, այլ նաև անձնական տվյալները...



Ու սա միայն նյութերի մի մասն էր։ Մնացածն հաջորդիվ։ Իսկ փաստը մնում է փաստ, որ շատերն են արդեն ոգեշնչվում ինձանով ու իրենց պրիմիտիվությունը կոմպենսացնում ինձ կրկնօրինակելով... ցավակցում եմ նրանց բոլորին ;)




 

"UCI-ԻՄԳ" - դայջեստ


Անցած շաբաթ "Ինտերնետի միացյալ գույներում" ներկայացրեցինք.

"Disqus" մեկնաբանման համակարգը,որը կարելի է ինտեգրել ձեր wordpress, blogger և այլ պերսոնալ կայք
http://e-colors.info/archives/158

Google-ի նոր սոցիալական ծառայությունը՝ Buzz-ը
http://e-colors.info/archives/163

Նոր լրացումներ FireFox-ի համար, որոնք ավելացվում են Chrome-ի սկզբմունքով՝ առանց ռեստարտի
http://e-colors.info/archives/165

Լավագույն 10 լրացումները Chrome-ի համար
http://e-colors.info/archives/179

Ինչպես այլ էլ. փոստերի նամակները սկսել ստանալ gmail-ում
http://e-colors.info/archives/210

Ինչի համար են և ինչպես են օգտագործվում պիտակները բլոգներում
http://e-colors.info/archives/215

Նաև խոսեցինք

Այն մասին, թե ով է կծել Apple-ի խնձորը
http://e-colors.info/archives/188

Որ բրենդի կայքում կարելի է դիտել տղամարդկանց ստրիպտիզ
http://e-colors.info/archives/182

Եվ թե ինչու Windows-ի բրոուզերն էլ Internet Explorer-ը չի լինի
http://e-colors.info/archives/176


 
Теги: իմգ|uci
 
 

Ветра


Русский перевод моего рассказа
 "Ветра" в "Стриптизе души".
Перевод Ани Авдалян.




 

Չաթոներն ու ստրիպտիզը


Քանի որ ամսի 3-ին Արձագանք ռադիոկայանի ուղիղ եթերում «Կապտուկներ հոգուն» ներկայացման ռեժիսյորն ինքը հայտնեց, որ ներկայացումը բեմադրվել է ըստ իմ պիեսի, էլ պատճառ չեմ տեսնում դա թաքցնելու համար: Թերևս դա էր պատճառը, որ անցած ամիս ինձանից շատ խեր չտեսաք: Զբաղված էի այլ գործերով:
Դա դեռ հեչ՝ որոշ հայվաններ կայքիս վրա էին հարձակվել:

Ադրբեջանացի հակերնե՞ր: Քավ լիցի՝ ընդամենը ինքնահաստատվել փորձող ծրագրավորողիկ՝ MS Չուխան 2006, որը իր ուղեղի իմպլանտանտի բուգերը կոծկելու համար որոշել է աքլորանալ հոգուս ստրիպտիզնոցում ու ապացուցել, որ անկախ ամեն ինչից մասնագիտական իմպոտենցիան և ինքնաարտահայտման պակասը կոմպենսացվում են սրա-նրա սայթում սկրիպտեր քսի տալով: Ողբալի վիճակում են մեր որոշ ծրագրաչուզողիկներ:

Չեմ ուզում ընդհանրացնել բոլոր ծրագրավորողներին, բայց, ճիշտն ասած, էդ մասնագիտության մարդկանց մեծամասնությունն ինձ տանել չի կարողանում: Ո՞վ կարա ասի, թե ինչից ա:


1. քանի որ իրենք շատ խելացի են՝ դա փաստ է, վերևից են նայում իմ հոգու շիկահերությանը ու չեն ուզում հաշտվել էն մտքի հետ, որ իրենք գիրք կռծելով ոչ մի բանի չեն հասնում, ես մի թեթև կարդալով ձեռի հետ առաջ եմ գնում

2. քանի որ ծրագրավորողների մեծ մասը խելոք, ակնոցավոր, պուպուշ ու փափուկ երիտասարդներ են, հեռու են քուչու տղի կերպարից, բայց դեռ վնուշկվում են, երբ իրանց ասում են, որ իրանք կարգին տղա չեն, մի տեսակ նախանձով են նայում իմ կերպարին, քանի որ ես գիտեմ, որ կարգին տղա չեմ ու տենց էլ ասում եմ :)

3. այլ տարբերակներ

Թվում է, թե այդ կենսաբանական տեսակի սեփական կարևորությունն ապացուցելու ձգտման հետևանքով պիտի որ իմ կայքը տուժեր, բայց նման բան չեղավ: Ճիշտ է խնդիրներ եղան, բայց շատ պուճուրիկ: Ու նոյեմբերին էլի հաճախումների 20 տոկոս աճ գրանցեցինք... :P Այցելուների 42,93 տոկոսը նոյեմբեր ամսին առաջին անգամ էր մտնում «Հոգու մերկապար», ինչը գերազանց արդյունք եմ համարում: Նոյեմբերին կայքս դիտել են 10233 անգամ: Իսկ ամենահաճախվող էջերի 10-նյակը հետևյալն էր.



Այ էսպիսի ուշացած հաշվետվություն:
Օգտագործեք պահպանակներ...



 

Քեզ համար թեկուզ Վարդուշ


Google-ում փնտրել են.

Սեքս Երևանում
Առնանդամի էլ. փոստը
և
Որտեղ գտնել գեյ

«««կարդալ»»»




 

Ամոթ ա, ամոթ...


Էսօր էնքան շատ ՀԿ-ներ կան, որ զարմանում ես էլ, թե մարդիկ խի են տենց վիզ դրած իրենց նվիրում հասարակական գործունեությանը: Կարծես թե պատահական չի դա կոչվում «հասարակական գործունեություն» ու, պիտի որ անձնական շահ չլինի, բայց արի ու տես... որ անգամ ՀԿ-ների մեջ կա կոնկուրենցիա:

Էսպես ես, փորձելով օգնել «Կապտուկներ հոգուն» ներկայացման բեմադրող խմբից իմ ընկերոջը, զբաղվում եմ ներկայացման PR-ով ու լավ շուխուռ եմ բարձրացնում ներկայացման շուրջ: Պարզվում ա, որ PR-ը դուր ա գալիս ներկայացման պրեմիերայի ցուցադրությունը հովանավորող ՀԿ-ին՝ «Կանանց Իրավունքների Կենտրոնին» ու վերջիններս սկսում են չամռվել բեմադրող տղաներին իրենց հետագա միջոցառումները և ինչ-որ թատերական չխմավորման ներկայացում փիառելու խնդրանքով: Տղաները, բնականաբար, չեն կարողանում տալ իմ անունը, և ուղղակի մերժում են նրանց՝ ասելով, որ չեն կարող ոչնչով օգնել: Կազմակերպության անդամներն էլ այնքան են նեղվում, որ սկսում են ինչ-ինչ չուզողություններ անել թատերական խմբին: Էսօր ծիտիկը հասցրեց ինձ, թե ինչ-որ չոբան ասքյարներ հայտարարել են «Կապտուկներ հոգուն» ներկայացման ռեժիսյորին, թե «Կանանց Իրավունքների Կենտրոնի» տնօրենը պատրաստվում է դատի տալ նրան: Ծիծաղից մեռա: Բնականաբար այդ կինը ոչ մեկին դատի չի կարող տալ (ես, իհարկե, չգիտեմ, թե ինչ է եղել, բայց չեմ կարծում որ դատարան դիմելու արժանի բան եղած լինի): Ավելին՝ նա կհայտարարի, որ նման բան չի ասել ու որ իր կողմից լիազորված ձիերը կդորըմ նալերին են տվել՝ ստեղծագործել են: Չեմ պատրաստվում դեղին ինֆորմացիա տարածել, ինչ չգիտեմ՝ չեմ ասի: Մենակ բացատրեմ, թե ինչու եմ հրաժարվել որևէ կերպ աջակցել տվյալ կազմակերպությանը ու, ըստ էության, դարձել եմ առաջացած խնդիրների պատճառը:

Ես «Կապտուկներ հոգուն» ներկայացման հրավիրատոմսեր էի խոստացել մեկ այլ Հկ-ի՝ «Կանանց Ռեսուրսային Կենտրոնի» անդամներից մի քանիսին: Սակայն մի գեղեցիկ օր, ինձ փոխանցում են, որ «Կանանց Իրավունքների Կենտրոնը» արգելել է հրավիրատոմսեր տալ կոնկուրենտ ՀԿ-ի: Կոնկուրե՞նտ, հարցրեցի ես: Մի՞թե բարեգործության մեջ կոնկուրենցիա է լինում: Արդյո՞ք անառողջ չէ «Կանանց Իրավունքների Կենտրոնի» պահանջը՝ չթույլատրել, որ այլ բարեգործական կազմակերպությունից մարդ գա: Հարց ա առաջանում՝ խի՞: Ես գտնում եմ միայն մի խելամիտ պատասխան՝ նրանք վախենում են, որ իրենց կթման ենթակա հովանավորներին իրենց ձեռքից կփախցնեն: Որ կուտեն այն գրանտները, որոնց համար իրենք ախորժակ էին պահել: Կամ էլ սա պարզապես չուզողություն է, քանի որ, ի տարբերություն իրենց, «Կանանց Ռեսուրսային Կենտրոն» ՀԿ-ն իսկապես օգտակար գործով է զբաղվում: Օրինակ օգնություն ցուցաբերելու նպատակով Շուշիից Երևան բերում այդ օգնության կարիքը ունեցող կանանց, որոնց «Կանանց Իրավունքների Կենտրոնը» նույնպես արգելում է ներկա գտնվել իր կողմից ոչ ու բարով կազմակերպած միջոցառմանը: Ես կարծում էի, թե նրանք հենց նման կանանց օգնելու համար են աշխատում... պարզվում է, որ ոչ: Դրանք իրանց կնանիք չէին, իրանք իրանցն ունեն... Ահա, թե որն էր պատճառը, որ ես խնդրել էի ինձ չանհանգստացնել այդ ՀԿ-ի հետ կապված հարցերով ու ընդհանրեպես իմ մոտ չտալ այդ անունը: Ես կոմերցիոն նախագծերի աջակցությամբ չեմ զբաղվում:

Կարծում եմ, որ, կոպիտ ասած, իմ կերած քաքի տակից ես դուրս եկա:
Թե հետո ով ում դատի կտա, կբռնաբարի, արդեն իմ տանձին չի...



 

Կանգնեցրու հաշվիչը


1991 թվականին ՁԻԱՀ հիմնախնդրի վրա հասարակության ուշադրությունը սևեռելու համար ստեղծվեց «Կարմիր ժապավենը», որը շուտով դարձավ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի խորհրդանիշ: Այդ տարի Ֆրեդի Մերկյուրիի հիշատակին կազմակերպած համերգին 70000 մարդ կրեց Կարմիր Ժապավեն, իսկ 1992-ի «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ ժապավենով ներկայացան հրավիրվածների 2/3-ը: Այսօր Կարմիր ժապավենը սոլիդարության նշան է նրանց հանդեպ, ում դիպել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրը՝ ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց, նրանց հարազատների ու բոլոր նրանց, ով անտարբեր չէ խնդրի հանդեպ:

Կարմիր ժապավենը հարգանք է ի հիշատակ հարյուր հազարավոր մարդկանց, ում տարել է այդ վարակը
Կարմիր ժապավենը աջակցություն է, ուղղված մարդկանց, ով պայքարում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ
Կարմիր ժապավենը անհամաձայնության արտահայտում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց մեկուսացման և նրանց հանդեպ խտրականության դեմ
Ի վերջո, կարմիր ժապավենը հույս է, որ մի օր կլինի կյանք առանց ՁԻԱՀ-ի

Կարմիր ժապավենն առաջին քայլն է, որ կարող ես անել աջակից ու մասնակից դառնալու համար ՁԻԱՀ-ի դեմ պայքարին



Երկրորդ քայլը ԳՈՐԾԵԼՆ է

Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է
Այդ օրը, ինչպես երբեք, դու անհրաժեշտ ես


Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք, Հայաստանի Ուսանողական Ֆորում, Իրական Աշխարհ - Իրական Մարդիկ, Դրական Մարդկանց Հայկական Ցանց հասարակական կազմակերպությունները կազմակերպում են «Կանգնեցրու´ հաշվիչը» խորագիրը կրող ակցիա, որն ուղղված է հասարակության իրազեկվածության և գիտակցության մակարդակի բարձրացմանը` ՄԻԱՎ-ի տարածման ու ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ խարանի ու խտրականության դեմ պայքարի հիմնախնդիրներին:

Կատարի´ր քո ներդրումը, կանգնեցրու´ ՄԻԱՎ-ով վարակվելու հաշվիչը:

Դեկտեմբերի 1-ին
16:00 երթ > Կոմիտասի արձանի մոտից
17:30 մարդկային ժապավեն > Հանրապետության Հրապարակում
18:00 կանգնեցրու հաշվիչը > Ազնավուրի Հրապարակ

Միացիր ՄԵԶ


(Ցիտվեց, ըստ. PinkArmenia.org-ի)



 
Теги: միավ|ձիահ
 
 

Ուշադրություն՝ ՔՈՓԻՐԱՅԹ


Ինչքան պոպուլյար է դառնում բլոգինգը, էնքան էլ սկսում է տարածվել քոփիրայթինգը: Բոլորը ուզում են բլոգ ունենալ, չէ՞ որ բլոգի շնորհիվ կարող են ճանաչելի դառնալ, նկատվել, ինքնահաստատվել: Ոմանք էլ, անգամ, հույս ունեն դրա շնորհիվ գումար վաստակել, ինչը, կարծում եմ, մոտակա մեկ հազարամյակի ընթացքում ռեալ կդառնա: Բնականաբար թե փիառվելու, թե այդ գումար վաստակելու ճակատագրական օրվան պատրաստ լինելու համար անհրաժեշտ է ունենալ բլոգ, որը բավարար քանակությամբ այցելուներ ունի: Իսկ բավարար քանակությամբ այցելուներ ունենալու առաջին գրավականը կոնտեքստն է, այսինքն բովանդակությունը: Բայց ի՞նչ անել, երբ արդեն սպառվել են քֆուրները, էլ չի ձգում նույնասեռականության թեման, իսկ քաղաքականությունից գաղափար չունես, կամ հետագա գործունեությունդ հանգիստ-խախանդ շարունակելու համար գերադասում ես լռել այդ թեմայով: Ու նաև ի՞նչ անել, երբ ասելիք ընդհանրապես չունես:

Ի՞նչ անել »»»



 

Բիզնես բարեգործություն


Փող աշխատելու ու սեփական կարևորությունը ապացուցելու ձգտումը երբեմն մարդկանց դրդում է զբաղվել... բարեգործությամբ: Գտնել պաշտպանության կարիք ունեցող մի բան՝ սկսած սկյուռիկներից, վերջացրած հաշմանդամ մարդկանցով ու սկսել թեմատիկ կլպումներ ու կթումներ կազմակերպել ամեն տեսակ բարերարների ու կազմակերպությունների գլխին: Իսկ կլպումների ու կթումների ինտենսիվությունն ու էֆեկտիվությունը ապահովելու համար երբեմն անհրաժեշտ է լինում ճանճը փիղ սարքել, միևնույն ժամանակ նաև գերան դարձնելով մարդկանց աչքի չոփը: Այսպես, օրինակ, եթե մի օր լսեք, որ անհրաժեշտ է գումար Հայաստանի արգելանոցներում գտնվող փղերին ոչնչացումից փրկելու համար՝ չզարմանաք: «Բարեգործները» պատրաստ են նախ հորինել այդ փղերին, հետո նրանց ոչնչացման եզրին հասցնել ու հետո խնդրել գումար ինչ-որ կազմակերպությունից, որպեսզի փրկեն խեղճ կենդանիներին:






 

Կանաչ, կապույտ PR-ս «հագել» եմ


Ո՞վ չի ուզում PR-վել: Տո հիմա էդ երկու տառն էնքան պոպուլյար ա դարձել, որ ամեն ապուշ իր ոչ ու բարով կորյերան ուզում ա դրա շնորհիվ սկսել: Իհարկե քչերին է տրված հասկանալ, որ էդ երկու տառի գաղտնիքը հենց նրանց ուղղակի նշանակության մեջ ա, ոչ թե տարատեսակ կանոնների ու շուստրավատ լինելու: Ուղղակի՝ կապ հասարակության հետ: Բայց չեմ պատրաստվում ոչ մեկին PR դասընթացներ տալ: Թեկուզ լավ կարդացած եմ էդ թեմայով, ինձ ամենևին էլ այդ ոլորտի մասնագետ չեմ համարում ու փորձով կիսվելու իրավունք ինձ չեմ վերապահում: Ուզում եմ մեր սուտի փիառշիկների մասին խոսել:






 

Ձիաննա, օռ նոթ Ձիաննա


(գրառումը դեղին է՝ հալած յուղի տեղ չընդունել)

«Շփցրած մաչալկաները» սերիալը հիշո՞ւմ եք: Պա՜հ, ինչ շռնդալից մուտք ունեցավ: Էլի մի ՃՇՏՈՎ սերիալ, «Որոգայթից» հետո ճշտի տասնյակում էդ էր: Ինչքան քյարթաշվիլլի կար ու հեռուստատեսությունից ոչ մի բան չհասկացող մարդ, սաղ նայում էին: Մի քանի սերիա էլ ես եմ պատիվ ունեցել նայել: Իրականությանն ընդհանուր առմամբ նման, բայց ոռի նկարագրված ու դիալոգների փոխարեն տուֆտալոգներով հագեցած: Մի խոսքով, իսկական մեյդ ին Ձիաննա: Բայց մեկ էլ, այել հոպ, ու սերիալը չկա: Լիքը մարդկանց մինչև հիմա հուզում ա, թե ինչ եղավ էդ վերնագիրը փոխած «չաղ հայկական հարսանիքը»:






 

Լինկափոխանակություն


Հետաքրքիր ա, քյարթերը, կամ քյարթախառն միջին արդյունք ցույց տվողները հեչ կարդում են իմ բլոգը: Էս վերջերս քֆուրներ հազվադեպ են գրում, նշանակում ա, որ կամ արդեն ինձ սովորել են, կամ էլ քյարթերի կրիզիս (ՃԳՆԱԺԱՄ) ա սկսվել «Հոգու մերկապարում»: Բայց դե, ճշմարիտ եմ ասում ձեզ, արդեն առաջվա պես չեն զվարճացնում էդ «վիզդ կկտրենք», ուրիշ բանդ ուրիշ բան կանենք... Նենց որ, խերն էլ քյարթազերծվելն ա: Ու եթե դուք չեք ուզում, որ քյարթերը գրվեն կարմիր գրքում ու տեղափոխվեն գրինպիսի հովանավորած արգելանոցներ, շարունակեք հետևել իմ կանոններին: Նախորդ անգամ խալաստո (ԱԶԱԲ) քյարթերի մասին էի խոսում, էս անգամ արդեն առանց էդ +-ի քյարթերի մասին պատմեմ: Այսպիսով, եթե դուք ուզում եք «Ալֆա որձի» պես ընտրեք ձեր կյանքի ուղեկցին, ուրեմն.






 

Լինկափոխանակություն


Կապտուկներ հոգուն

3 օրվա մեջ «Կապտուկներ հոգուն» ներկայացման բլոգը հավաքել է 600 ընթերցող: Եթե ցանկություն ունեք լինկափոխանակվել բլոգի հետ՝ դիմեք sharesarts@yandex.ru, կամ ասեք ինձ: Գործընկերություն, հանուն բաց հասարակության, լօօօլ :Ճ


 

Քանի բլոգ ունես, այնքան մարդ ես


Եթե դուք սա կարդում եք, ուրեմն դուք գիտեք, թե սա ով է գրել: Չէ՞: Իսկ դուք գիտեք, թե սա ով է գրել, մեծ մասամբ, շնորհիվ ինտերնետի: Հենց սա էլ թող լինի պատասխանն այն հարցի, թե ինչներիդ ա պետք բլոգը: Էստեղ ուզում էի նշել մի քանի օրինակ ի ապացույց նրա, թե ինչ կարող է անել ինտերնետը ու գրագետ PR-ը, բայց չեմ նշի, որ էլ ավելի չգովազդեմ գովազդվածներին: Ու իսկապես, եթե դուք կար ու ձև անող եք ու ունեք սեփական բլոգը, իմ նման՝ կար ու ձևից անտեղյակ մարդիկ ձեր մոտ կպատվիրեն հագուստ, պարզապես նրա համար, որ.
1. Նրանց կթվա, թե դուք վերջն եք
2. Նրանք այլ կար ու ձև անողների չեն ճանաչի
Ահա այսպես բլոգը, կամ ցանկացած ինտերնետային ռեսուրսը սովորականը դարձնում է առանձնահատուկ: Անգամ կան մարդիկ, ովքեր կարծում են, թե ես Հայաստանում միակ խելքը գլխին գրողն եմ, այնինչ ես, ամենաշատը, բազմախոստում երիտասարդ եմ, որը ուղղակի սիրում ա լոփո-լոփո խոսել: Բայց էս կինոյի տղեն ես չեմ: Անցանք:






 

Ալֆա որձ


Մեր ազգն իմաստուն ազգ ա, բայց մի հատ անասուն խոսք ունի՝ ասում ա կինը բրդի պես ա, ինչքան չփխես, էնքան փափուկ կլինի: Ու, ցավոք սրտի նման քյարթու մտածելակերպը հորից-որդուն փոխանցվելով հասել ա մեր օրեր: Հայ իրականության մեջ կինը երկրորդ պլանի դերասանուհի ա: Իսկ գլխավոր դերում տղամարդն ա՝ իր ՇՏԱՄՊ դարձած կերպարով, որը Ժամանակը ստեղծել է ծաղրելու համար Բանականության գոյությունը: Չեմ հիշում, թե որտեղ եմ կարդացել «ալֆա որձ» արտահայտությունը: Այ հենց հայ տղամարդկանց մեծամասնությունը իրենց ալֆա որձ են երևակայում: Ովքեր էլ չեն երևակայում, դեռ ուշ չի:
Եվ այսպես՝ «ալֆա որձ» լինելու կանոնները.


ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ



 

Շագանակագույն գերբերաների օրը


Նոյեմբերի 25-ը կնոջ հանդեպ կիրառվող բռնության դեմ պայքարի միջազգային օրն է: Կաշխատեմ մինչ այդ օրը մի քանի անգամ անդրադառնալ խնդրին, իսկ մինչ այդ...
Եթե ինչ-որ տեղ տեսնեք շագանակագույն գերբերա՝ չզարմանաք: Այն նոյեմբերի 25-ի կապակցությամբ կազմակերպվող «Կապտուկներ հոգուն» ներկայացման խորհրդանիշն է: Ծաղիկը խորհրդանշում է կնոջը, իսկ նրա գորշ գույնը՝ տառապանքը: Ներկայացումը ոչ միայն լավ բարեգործական ակցիա է, այլ նաև նոր ոճ Կապտուկներ հոգունհայ թատրոնում, նոր խոսք, որը  Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտի ուսանողների կողմից ասվում է զարմանալի պրոֆեսսիոնալիզմով ու առանց ավելորդ ճոխությունների: Երկու օր է, ինչ մի փոքր զբաղվում եմ (ենք) այդ ներկայացման PR-ով ու այն արդեն մեծ հետաքրքրություն է առաջացրել հասարակության մոտ: Անգամ մտավախություն կա, որ ոչ բոլոր ցանկացողներին են ի վիճակի լինելու տեղավորել դահլիճում ու, կարծում եմ, կազմակերպիչները պիտի լրջորեն մտածեն այն ևս մեկ անգամ բեմադրելու մասին, կամ, ավելի ճիշտ, ևս երկու: Արդյո՞ք ներկա կլինեմ այնտեղ ես: ԱՅՈ: Այո, քանի որ կարևորում եմ հիմնահարցը, կարևորում եմ ասելիքը ու նաև գտնում եմ, որ սա, թեև հանդիսանում է ուսանողական նախագիծ, մեր թատրոնի ապագայի սկիզբն է: Ճիշտ եմ թե ոչ, կիմանանք, երբ ամիսներ անց տեսնենք ոճային կրկնօրինակումները, որոնք, համոզված եմ, լինելու են ոչ միայն սկսնակների, այլ նաև պրոֆեսիոնալ համարվողների մոտ: Եվ այսպես՝ հանդիպման վայրը Երևանի Պետական Տիկնիկային Թատրոն (որն, ի դեպ, կրում է Հովհաննես Թումանյանի անունը :Ճ ), հանդիպման օրը՝ 25-ը նոյեմբերի, ժամը՝ 19:00: «Կանանց իրավունքների կենտրոնի» ու «Բաց հասարակության ինստիտուտի» հովանավորությամբ՝ «Կապտուկներ հոգուն»: Մուտքն ազատ է:

Ներկայացման պաշտոնական էջը՝ http://kaptuknerhogun.wordpress.com



 

Եթե դժվար չէ՝ տարածեք սա


«Կապտուկներ հոգուն» ներկայացումը նվիրված է կնոջ հանդեպ կիրառվող բռնության դեմ պայքարի միջազգային օրվան: Ներկայացումը տեղի կունենա նոյեմբերի 25-ին ժամը 19:00 Հովհաննես Թումանյանի անվան Երևանի պետական տիկնիկային թատրոնի մեծ բեմում: Մուտքն ազատ է:




Կապտուկներ հոգուն




 

Երկու բայղուշ


Երկու ինչ ասես չի եղել: Մեր աստղերը էլ պարել են, էլ երգել, էլ թենիս խաղացել: Բայց քանի որ հեռուստաշոուներ կազմակերպողների միտքը բոինգից շա՜տ ա հեռու, ուզում ա «Երկու բայղուշ» ցույց տան՝ նայելու ենք: Դե հիմա էդ են կարում մարդիկ, ի՞նչ անենք: Ամեն դեպքում էդ «հարուստ» ընտրության մեջ ուզում եմ առանձնացնել «Շանթ» հեռուստաալիքով ցուցադրվող «Ժողովրդական պարեր» նախագիծը, որն էսօրվա օրով ամենահաջողն եմ համարում: Հաջող միայն այն պատճառով, որ գոնե մի դրական ազդեցություն կթողնի՝ այն է, սերը ժողովրդական արվեստի հանդեպ: Ես, որ հազար լույսային տարի հեռու եմ պարերից, արդեն սիրել եմ դրանք ու հաստատ լիքը մարդ կկիսի այդ զգացմունքս: Բնականաբար այդ նախագծում ֆավորիտ էլ ունեմ ու հեսա կսկսվի PR-ը :) ՎոբշԸմ, եթե չունեք սիրելի մասնակից, բայց ունեք ավելորդ գումար ձեր հաշվեկշռին, մեկ-մեկ քվեարկեք Արտաշես Մխիթարյանի օգտին: Նա, միևնույն է, չի հաղթելու, բայց գոնե կարող է ավելի երկար մնալ նախագծում, լրացուցիչ եթեր ունենալ ու վարկանիշ բարձրացնել: Իսկ եթե վարկանիշ բարձրացնի, մենք նրան ավելի շատ կտեսնենք գլխավոր դերերում: Իսկ եթե մենք նրան ավելի շատ տեսնենք գլխավոր դերերում՝ մենք գլխավոր դերերում կտեսնենք նվիրված դերասանի, ոչ թե ամեն տեսակ չուռըշնի բալամի :) Ի դեպ, նա վերջապես գլխավոր դեր է կատարում դրամ. թատրոնում՝ «Մամա Միա» ներկայացման մեջ:

Ինչո՞ւ եմ կարծում, որ նա միևնույն է չի հաղթի: Որովհետև նման շոուներում հաղթում է նա, ով պիտի հաղթի: Այստեղ հեռուստադիտողը ոչ մի բան չի որոշում: Բայց նախագծում երկար պահել ինչ-որ մեկին հեռուստադիտողը կարող է: Քանի որ կազմակերպիչներին անհրաժեշտ է հեռուստադիտող ու կորցնելով վարկանիշային մասնակիցների, նրանք կորցնում են հեռուստադիտողների ու SMS-ների որոշակի քանակ: Այդ իսկ պատճառով պետք չէ ասել, թե ՍԱՂ սարքովի ա: Ճիշտ ա, ամեն ալիք ներկայացնում ա իր մարդկանց, նաև նրանց ապերիկներին ու քուրիկներին, ժյուրիի անդամների որդիներին, ալիքի գլխավոր պրոդյուսերի ֆիլմերում, ալիքի հեռուստասերիալներում նկարահանվող դերասաններին, նաև սփյուռքից եկած «աստղերի», որոնք, չգիտես ոնց, հայտնվում են այդ ալիքի հիթ շքերթներում ու տվյալ նախագծի օրագրերում ժամանակի առյուծի բաժին ստանում, բայց նրանց մեջից էլ կարելի ա ընտրել գուդուլոտներին ու, չնայած նախքան նախագծի ավարտը կարելի ա որոշել հաղթողներին, քվեարկել նրանց օգտին: Իսկ հաղթողները լինելու են նրանք, ովքեր.

1. Անկախ ցույց տված արդյունքին ստանում են ժյուրիի գովասանքը - սա արվում ա նրա համար, որ հանդիսատեսի մոտ տպավորություն ստեղծվի, թե նրանք իրոք լավն էին
2. Հաճախ են ցուցադրվում նախագիծը կազմակերպող ալիքով, այլ ծրագրերում - սա վարկանիշը բարձրացնելու միջոց է, քանի որ միշտ ավելի վարկանիշային են այն աստղերը, որոնք հաճախ են երևում էկրաններին
(առաջին երկու կետերը նկատում եմ «Երկու աստղ»-ի մասնակից Սոնյա անունով կնոջ մոտ, ո՞վ գիտի...)
3. Նաև նրանք, ում շոուներն ավելի շքեղ են: Հիշենք, թե ոնց էին նախորդ «Երկու աստղում» Արփիին ու Դեր Հովային արգելել դեկորացիաներ տանել ու մտածենք, թե ինչու...

Դե՝ հետևելով այս «կանոններին», սկսենք գուշակել, թե ում համար են զանգել կամ «փագվել» ու շարունակենք քվեարկել մեր սիրած մասնակիցների օգտին, նրանց մի քանի ժամ ավել եթերաժամ ապահովելու համար:
Ինքը արժան ա... է՜հ, ուզում էի ասել՝ ԻՐԱՆՔ :Ճ



1 |2 |3 |4 |5 |6 |7